Թուրքական կողմի սադրանքի չգնալու դեպքում Հունաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

աշխարհ

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերը՝ ապրիլի 14-ին հանդիպելու Անկարայում։ Սակայն հանդիպումը տեղի կունենա որոշակի պայմանների առկայության դեպքում, այն է՝ թուրքական կողմը զերծ կմնա սադրանքներից ու չի ուղարկի հետախուզական նավեր Միջերկրական ծովի արևելյան վիճարկվող հատվածը։ Այս մասին հայտնում է ekathimerini.com-ը։

Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ թուրքական կողմն այս հանդիպումը դիտարկում է որպես նախնական, որի ընթացքում կքննարկվի Թուրքիայի նախագահի ու Հունաստանի վարչապետի հանդիպումը։