Կրակոցներ՝ Երևանում. «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենը հրազենային վնասվածքով հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

կրակոցներ

Այսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։ Հաղորդում է Shamshyan.com-ը։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։ 

Հիվանդանոցում պարզվել է վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոբերտ Մ-ն է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության փորձ  և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ռոբերտ Մ-ն «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենն է։ 

--00—ՍՊ