Արմեն Ռուստամյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Ֆրանսիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

1658400484

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից։

Հանդիպմանը հիմնական թեման եղել է Արցախում ստեղծված իրավիճակը և Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով առաջացած խնդիրրները։

--00—ՅՄ