Այրվածք ստացած կապիտանը դեռևս չի հարցաքննվել, առողջական վիճակը բավարար չէ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

maxresdefault (1).jpg

Գեղարքունիք մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կապիտան կոչումով սպան, որի մեղսագրվում է ինժեներասակրավորային վաշտի կացարանում անզգուշությամբ հրդեհ բռնկելը, դեռ չի հարցաքննվել։ Այս մասին 24News-ինասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ սպայի առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս իրականացնել քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննել, նա չի կարողանում հաղորդակցվել։ Հունվարի 19-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։

7 վիրավոր հունվարի 19-ին տեղափոխվել էր Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, 4-ը դուրս էր գրվել համապատասխան բուժօգնությունից հետո, իսկ 3-ը՝ տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։

--00—ԶՀ