Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվելու է երիտասարդների օրհնության կարգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Screenshot 2023-01-30 195532

ՀԱՍԵ Արցախի թեմը տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 4-ին Հայոց Եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը:

Տոնի առթիվ փետրվարի 4-ին ժամը 16:00-ին ք. Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվելու է երեկոյան ժամերգություն և երիտասարդների օրհնության կարգ, հավարտ որի եկեղեցու բակում տեղի կունենա տոնին նվիրված հոգևոր-մշակութային միջոցառում:

--00—ՅՄ