Տեառնընդառաջին Արցախի եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի նորապսակների օրհնության կարգ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

aaa

Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջը:

ՀԱՍԵ Արցախի թեմից տեղեկացնում են՝ 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնի կապակցությամբ փետրվարի 14-ին թեմի գործող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ:

Տեառնընդառաջի տոնին նախընթաց փետրվարի 13-ին թեմի գործող եկեղեցիներում կատարվելու է երեկոյան ժամերգություն, որի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ:

--00—ՅՄ