Փետրվարի 12-ին Սուրբ Սարգիս զորավարի տոնն է. երիտասարդների օրհնության կարգ կկատարվի եկեղեցիներում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24 News

Սուրբ Սարգիս

Փետրվարի 12-ին Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Արդեն 16 տարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ հոգևոր արարողություններին զուգահեռ իրականացվում են երիտասարդներին ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ սիրո տոնը լցնելով հայկական երանգներով ու տրամադրությամբ: Առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:

Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ այդ օրը թեմի երկու՝ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22.00-ը:

Փետրվարի 12-ին երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում:

--00—ՄՀ