Արցախում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը, իրականացվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

IMG_4029

Փետրվարի 14-ին Հայոց Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը:

rgbedbed

Արցախի թեմի գործող եկեղեցիններում փետրվարի 13-ին կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը, որի ավարտին եկեղեցիններում իրականացվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:

gedgbdezgb

Տոնի խորհրդին այսօր թեմի եկեղեցիններում մատուցվեց Սուրբ Պատարագ:

gtjutgctgf

Ստեփանակերտ քաղաքի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տոնական արարողությունները հանդիսապետում էր թեմակալ առաջնորդը, ում ձեռամբ նախատոնակին կատարվեց նորապսակների օրհնության կարգ:

xyhxrfyhrfx

Վրթանես Սրբազանն իր հայրական հոգատարությամբ աղոթք վերառաքեց երիտասարդ ընտանիքների երջանիկ, խաղաղ և բարօր ընթացքի համար ու իր շնորհավորանքները բերեց եկեղեցում հավաքված ժողովրդին:

--00—ՅՄ