ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 2 զոհ կա, հայտնում է EurAsia Daily-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ 4 մարդ տարհանվել է, ևս 2-ը՝ հոսպիտալացվել։ Տեղեկություններ չկան հրդեհի պահին եկեղեցում գտնվող ևս 2 մարդու ճակատագրի մասին։ Տեղում հրշեջների և փրկարարական ջոկատի աշխատանքը շարունակվում է։
Ըստ աղբյուրի՝ հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։
--00—ԼՄ