Աննախադեպ այս կորուստները ցնցել են մեզ բոլորիս․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

mom

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն իր անկեղծ ապրումակցումն ու զորակցությունն է հայտնում ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի պատճառով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։ Այս մասին ասվում է հանձնաժողովի էջում նշված ցավակցականի մեջ:

«Աննախադեպ այս կորուստները ցնցել են մեզ բոլորիս։

Տեղի ունեցածը ապացույցն է այն բանի, որ բանակում դեռ առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են անհետաձգելի լուծումներ՝ հետագա աղետալի ելքերից խուսափելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ