Ադրբեջանում հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

1101776.jpg

Գյանջայում (Գանձակ) Ադրբեջանի պետական ​​ագրարային համալսարանի հանրակացարանի շենքում հրդեհ է բռնկվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Արդյունքում 11 ուսանող ծխից  թունավորվել է, բոլոր թունավորվածները հոսպիտալացվել են:

Նշվում է, որ բոլոր տուժածների վիճակը կայուն է:

--00—ԶՀ