Նիկոլը ոչնչացնում է Հայաստանը․ նա դա անում է անթաքույց, ինքնախոստովանական ցուցմունք տալով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

f3393aae5f859e9beae9a304b6a24ad1_M

նիկոլը ոչնչացնում է Հայաստանը․ նա դա անում է անթաքույց, ինքնախոստովանական ցուցմունք տալով, թքած ունենալով օրենքի, բարոյականության և Սահմանադրության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Նա Հայաստանը ոչնչացնում է արդեն չորս տարի՝ համախոհաբար իր թիմի, իր ընտրողների և լռողների հետ։

Նա ոչնչացնում է մեր հազարամյակների ազգային նպատակները և անգամ փորձում է ջախջախել երազելու հնարավորությունը։

Ազգային նպատակները ջախջախելուն զուգահեռ, վստահաբար, նրա տերերը խորհուրդ են տվել ջախջախել նաև այդ երազանքներին տեր կանգնած, տեր կանգնող և այդ երազանքները բանաձևող ազգային ուժերին։

Դաշնակցության նկատմամբ վայնասունն ու հարձակումը հենց այս տրամաբանության մեջ է։ Սա այնքան հստակ է՝ թե՜ քաղաքական , թե՝ հոգեբանական իմաստով։ Մենք նրան հիշեցնում ենք իր ինչ և ով լինելը։ Սա դառնորեն ցավոտ է․․․

Իսկ պատմությունն ամեն բան արձանագրում է՝ անողոքաբար․ լցրու բանտերը դաշնակցականներով, բայց մեր ուղին պայքարն է, և ինչպես Սարոյանն էր 1936-ին ասում «Դաշնակցականները կռվեցան պետականության համար, դա իրենց դիտած միակ ուղին էր պահպանելու համար կեանքը, արժանապատւութիւնը եւ ցեղը»։

Այնպես է ստացվել, որ հարյուր տարի անց պատմությունը կրկնվում է, և մենք պայքարելու ենք պետականության, արժանապատվության և ցեղի համար։

Մեր թշնամին նույնն է, նույնն է մեր իղձը, նույնն է մեր կամքը․․․

Մնացյալը՝ պատմության աղբանոց․․․»։

--00—ՅՄ