Հոկտեմբերի 27-ի զոհերի արյունը չչորացած, շատերը Քոչարյանի առջև պաշտոնավարման ցանկ էին դրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

«Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, որ ընդդիմությունը լավ կանի ավելի շատ տնտեսությունից խոսի, բայց ոչ երբեք՝ հոկտեմբերի 27-ից, որովհետև ժողովուրդը շատ հարցեր ունի: Երեք տարի է՝ բոլոր ինստիտուտները իշխանության ձեռքում են, եթե հոկտեմբերի 27-ի վերաբերյալ փաստեր կան, ներկայացրեք դատախազություն, այլապես դուք մեղսակից եք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր 
Լիլիթ Գալստյանը:

«Հասարակությանը ցանկանում եմ հիշեցնել, որ հոկտեմբերի 27-ի զոհերի արյունը դեռ չէր չորացել աթոռների վրայից, իսկ  շատերը, ովքեր այսօր նստած են խորհրդարանում, Ռոբերտ Քոչարյանի առջև պաշտոնավարման ցանկ էին դրել»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր