Արցախում կան դժվարանցանելի ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

․

Ձյան առատ տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում, Ականաբերդ տանող ճանապարհին, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի հատվածում, Մարտունի-Բերդաշեն (ոլորաններ), Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան ավտոճանապարհներին և միջհամայնքային ու միջշրջանային բարձրադիր գոտիներում`առկա է մերկասառույց։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, երթևեկությունը դժվար է հատկապես կցորդիչով մեքենաների համար։

Մաքրման, աղի ու ավազի մշակման աշխատանքներից հետո մայրաքաղաք Ստեփանակերտում ճանապարհներն անցանելի են։

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ հունվարի 10-ից 12-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյան տեսքով տեղումներ։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00--ՀԱ