Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում սուրբծննդյան պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

5eecb832-d6f9-42c0-b8fd-3958762f9913.jpg

Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո առաջին անգամ սուրբծննդյան պատարագ է մատուցվել։

2015-ին Սուրում սկսված բախումների հետևանքով եկեղեցուն լուրջ վնասվածքներ էին հասցվել, սակայն վերականգնումից հետո այն կրկին բացվել էր։

Պատարագին մասնակցելու համար Դիարբեքիր է ժամանել հայր Նաթան Արաբյանը Ստամբուլից, տարբեր քաղաքներից բազմաթիվ հայեր և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նահանգային համանախագահները։ Արաբյանը ելույթ է ունեցել և հանգստության, խաղաղության ու եղբայրության կոչ արել։

--00—ԶՀ