Հայտնի է՝ երբ Բավարիան Նոյերին փոխարինողի ձեռք կբերի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1442728952-750x375

«Բավարիայի» ղեկավարությունն իր համար ներքին ժամկետներ է նշանակել թիմի դարպասապահ Մանուել Նոյերին փոխարինող գտնելու համար։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Bild-ին։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նոր բարձրակարգ դարպասապահը մյունխենյան ակումբում պիտի հայտնվի հունվարի 6-ից ոչ ուշ։ Այս պահին գլխավոր թեկնածուն Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերն է, բայց Ալեքսանդր Նյուբելը դեռ կարող է տեղափոխվել Նագելսմանի թիմ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բավարացիները երկու հիմնական տարբերակ են դիտարկում․ Ալեքսանդր Նյուբելի՝ վարձակալությունից վերադառնալը և Դոմինիկ Լիվակովիչին ձեռք բերելը։

--00—ՅՄ