Բավարիա դաշնային նահանգը մայիսի վերջին մասամբ բաց կլինի զբոսաշրջության համար. Reuters

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

գերմանիա

Գերմանիայի Դաշնային Բավարիա երկրամասը այս ամսվա վերջին մասամբ կբացվի զբոսաշրջության համար: Այս մասին մայիսի 5-ին հայտարարել Է Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը, փոխանցում է Reuters-ը:

Նա նշել է, որ Բավարիայի հյուրանոցներն իրենց դռները կբացեն մայիսի 30-ին՝ որոշակի սահմանափակումներով:

Զեդերը հավելել է, որ Բավարիայի ռեստորանները նույնպես բաց կլինեն այցելուների համար, սակայն սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով, որպեսզի նվազագույնի հասցվի կորոնավիրուսային հիվանդության փոխանցման ռիսկը: Աշխատանքային ժամը կսահմանվի մինչև 22:00:

Նշենք, որ Գերմանիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 685-ով, մահացել է 139 մարդ, հաղորդում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը: Ամբողջ ընթացքում Գերմանիայում կորոնավիրուս հայտնաբերվել է 163 860 մարդու մոտ, որից 6831-ը՝ մահվան ելքով: