Գրիգոր Մինասյանը ՄԱԿ-ի իր գործընկերոջ հետ քննարկել է ոստիկանության բարեփոխումներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

nka8

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի մշակմանը, ոստիկանության և սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում նախարարության համակարգող դերին առնչվող հարցեր:

Գրիգոր Մինասյանը հանդիպման ընթացքում ընդգծել է ոստիկանության բարեփոխումներին միտված համակարգային աշխատանքներին վերաբերող հարցերը՝ առանձնահատուկ կարևորելով ոստիկանության կրթական համակարգի բարեփոխումը և նոր ներքին գործերի նախարարության ստեղծումը:

Հանդիպմանը ներկայացվել են նաև սահմանադրական բարեփոխումների առաջխաղացման, ազգային շահագրգիռ կողմերի իրավունքների և հնարավորությունների ընդլայնման, փորձագիտական խորհրդատվության և լավագույն փորձի տրամադրման վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ավելի ամրապնդել և խորացնել առկա համագործակցությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել նոր նախաձեռնությունների նախանշման ուղղությամբ:

--00—ԼՄ