Արցախի բուժհիմնարկներին հատկացվել է դեղորայքի հերթական խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

dexamijoc-670x445-1.jpg

ԱՀ առողջապահության նախարարության կողմից հատկացվել են ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2020թ․ դեկտեմբեր ամսվա և 2023թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները.

Բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ,

Շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ,

Սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ,

Հոգեկան հիվանդության դեղամիջոցներ,

Էպիլեպսիայի դեղամիջոցներ,

Խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց,

Պարբերական հիվանդության դեղամիջոց,

Չարորակ նորագոյացության դեղամիջոցներ:

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա, բայց անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին:

--00—ԶՀ