«3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

«3+3» ձևաչափով՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան, տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։  
 
 Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով նոր նիստ է նախապատրաստվում:

--00--ԱՀ