ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները դատապարտել են նացիզմի և ծայրահեղականության հերոսացումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

1833647159_0_300_3107_2048_1920x0_80_0_0_d00

ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում դատապարտել են նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հերոսացումը, չորեքշաբթի հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը։

Այս հայտարարությունն ընդունվել է Երևանում ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ժամանակ։ Ռուսաստանը նիստին ներկայացրել են Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնում և դատապարտում նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության բոլոր ձևերի, ատելության, ռասայական և ազգային գերազանցության հերոսացման դրսևորումների աճը, որոնք իրական վտանգ են ներկայացնում ժողովրդավարական և համամարդկային արժեքների, անվտանգության, սոցիալական կայունության և հասարակության միասնության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարները դատապարտել են նացիզմի և ազգայնական գաղափարախոսությունների տարածմանն ու արդարացմանն ուղղված ցանկացած գործողություն, ինչպես նաև ողջունել են պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերը՝ ուղղված նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հերոսացման դրսևորումներին հակազդելուն ու դրանց դեմ պայքարին։

--00—ԶՀ
 

 

Տեսանյութեր