Գազել մակնիշի բեռնատարը բախվել է ճամփեզրի կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Ա-ն իր վարած Գազել մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրի կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդ Գևորգ Ա-ն տեղում օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկների կողմից առաջին բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

--00--ԱՀ