«Mitsubishi Lancer»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

11

Հունիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Գուրգեն Բարխոյանը իր վարած «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեպի Հանքավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և, մոտ 25 մետր սահելով, հայտնվել ձորակում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Գ. Բարխոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել ձորակից և տեղափոխվեց անվտանգ վայր։ 

--00—ԼՄ