ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունը նոր պետ ունի․ կենսագրություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչի) պաշտոնից: 

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Լևոնի Հարությունյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թվականի հուլիսի 10-ին, Երևան քաղաքում:

2009թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011թ. ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2011-2013 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2009-2011 թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական

VII- VIII.2013 թ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական

III-X.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի առաջին բաժանմունքի քննիչ

2014-2019 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ

2019-2022 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ

I-XI.2022 թ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)
Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

--00—ԼՄ