Տավուշում 33-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 2 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

12

Հոկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։30-ի սահմանում Տավուշի մարզի բնակիչ, 33-ամյա Սամվել Օ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Բերդ ավտոճանապարհի 140․5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Սամվել Օ․-ն և ուղևոր՝  Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Լևոն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։  

--00—ԼՄ