Կառավարության հաշվեկշռում հաշվառված Toyota-ն Տավուշում մերկասառույցի պատճառով հայտնվել է գետի ափին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Դեկտեմբերի 2-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմանում  Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser  մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը  և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Օպերատիվ է գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դիլիջանի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Անդրեասյանին, ով  այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրը հայտնում է, որ նույն վայրում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել 37-ամյա Դավիթ Մելքումյանը, նա Mercedes մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրահեռացման ջրատարի մեջ:

Հրշեջ-փրկարարները նշված ավտոմեքենան դուրս է են բերել երթևեկելի գոտի, իսկ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան երթևեկելի գոտի են դուրս բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

2 վթարի պատճառը տեղի ճանշինի մեղավորությունն է, քանի որ մատը մատի չեն խփել ճանապարհի մերկասառույցը մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

Աղբյուրը հայտնում է, որ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են  ՀՀ կառավարության հաշվեկշռում:

--00—ԼՄ

Տեսանյութեր