Հայաստանի հրաձգուհին նվաճել է 2024թ օլիմպիական խաղերի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

,

Հայաստանը ներկայացնող հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը նվաճել է 2024 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում մեր մարզուհին այսօր օդամիչ ատրճանակով 10մ, 60 կրակոց կանանց վարժությունում վաստակել է 582 միավոր և 109 մասնակիցների մեջ գրավել 7-րդ տեղը ու մտել եզրափակիչ փուլ: Այստեղ նա խոցելով 200.9 միավոր, բարելավել է դիրքերը և ի վերջո առաջնությունն ավարտել է 5-րդ հորիզոնականում, որը իրավունք է տալիս մասնակցելու 2024թ Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին:

--00--ԱՀ