Կառավարությունը որոշել է փակել Վալերի Բրյուսովի անվան պետհամալսարանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

բրյուսով

ՀՀ կառավարությունը որոշել է փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը. այս մասին ահազանգել է համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը:

«Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարևոր որոշումների թաքուն ընդունումը։

Ի դեպ, երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները ՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը։ 

Մեկ է, չեք կարողանալու մեկ որոշմամբ վերացնել 90-ամյա ավանդույթ ունեցող բուհը», -ֆեյսբուքյան էջում գրել է դեկանը:

--00—ԼՄ