Տեղի է ունեցել ռազմական հանցագործություն. ԵՄ-ն՝ հայ ռազմագերիների գնդակահարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվա Կլաարը, մեկնաբանելով համացանցում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցիները գնդակահարում են հայ անզեն ռազմագերիներին, նշել է, որ տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է:

«Եվս մեկ սարսափազդու տեսանյութ, որտեղ ցուցադրվում է գերիների գնդակահարություն: Եթե այս տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, որը պետք է քննվի, իսկ մեղավորներն էլ՝ պատժվեն», - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է նա:

--00--ՀԱ