«Քանի Նիկոլը վարչապետ է, ոչ մի շանս էլ չենք ունենալու»․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

քաո

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարձր գնահատելով հայ ժողովրդի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական սպառնալիքների չեզոքացման կամ զսպման հարցում միջազգային դերակատարների ջանքերը, այնուամենայնիվ կխնդրեմ տարաբնույթ ցիտումներից կամ մեջբերումներից չկորցնել գլուխը եւ չընկնել քաղաքական ինֆանտիլիզմի մեջ։

Բացատրեմ հետեւյալ օրինակով:

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին արդեն հանդես են եկել ելույթներով մեզ այս ընթացքում տարբեր մակարդակներում եւ զանազան շուրթերով սատարում հայտնած եւ ֆեյսբուքահայության էքստազին արժանացած երեք պետությունների՝ Ֆրանսիա, ԱՄՆ եւ Իրան, ղեկավարները։

Նրանցից ոչ մեկ՝ ոչ Մակրոնը, ոչ Բայդենը, ոչ էլ Ռայիսին, սակայն, Նյու Յորքում իրենց կեսժամանոց ելույթներում չեն արծարծել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ մեր շուրջ ստեղծված իրավիճակը։

Սա շեշտում եմ հասկանալու համար, որ.

1. Մեր հարցերը գլոբալ քաղաքական օրակարգում ոչ մեկի համար հիմնական առաջնահերթությունը չեն։

2. Մեր հույսը բացառապես մենք ենք՝ հայերս։

3. Քանի Նիկոլը վարչապետ է, ոչ մի շանս էլ չենք ունենալու»։

--00—ԻԴ

Տեսանյութեր