Կասեցվել է «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ի խորքային հորի շահագործումը, պատճառը՝ ապօրինի ջրօգտագործում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

խորք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում  ձկնաբուծարանի տարածքում գործող խորքային հորից՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։

Տեսչական մարմինը կասեցրել է ապօրինի խորքային հորի գործողությունը։

Բնապահպանական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։

--00—ԼՄ