Սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերականգնվել է Ոսկեհատի ոռոգման ջրի խորքային հորը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերականգնվել է Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի ոռոգման ջրի խորքային հորը, ինչի արդյունքում գյուղի ոռոգելի հողերը կավելանան շուրջ 80 հեկտարով: Ծրագրի արժեքը 6.3 մլն դրամ է, որի 50 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 %-ը կներդնի համայնքը:

1990-ական թվականներից ի վեր չօգտագործված խորքային հորի վերանորոգման շինարարական աշխատանքներն ավարտվել են. տեղադրվել է պոմպ, վերակառուցվել է էլեկտրական ենթակայանը, բարեկարգվել են հարակից տարածքները: Հորի վերագործարկումը ոսկեհատցիների կողմից երկար սպասված ծրագիր էր, որն այս տարի կյանքի կոչվեց:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

--00—ԼՄ