Գիշերը Սոթքի, Գեղամասարի ուղղությամբ հանգիստ է անցել, բայց տները հսկում ենք, վտանգը մեծ է․ Ավետյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News  

Գեղ

Գիշերը Գեղարքունիքի մարզի Սոթք, Գեղամասար գյուղերի ուղղությամբ հանգիստ է անցել, առանց ադրբեջանական կողմի կրակոցների, հարաբերական անդորր է։ Այս մասին 24News-ին ասաց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

Ավետյանն ասաց, որ սահմանամերձ հատվածներից կանայք, երեխաները շարունակում են տարհանված մնալ։

«Հարաբերական անդորր է, այնպես չէ, որ մենք համարում ենք, որ ավարտվեց։ Մենք մեր զգոնությունը պահում ենք։

Ու Աստված չանի, նորից կրկնվի։ Գյուղը, տները հսկում ենք, վտանգը դեռ մեծ է», - նշեց նա։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ