Սենատոր Փիթերսը կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

․

ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը դատապարտել է Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների աջակցությունը այդ երկրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ սենատոր Փիթերսը այդ մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

«Ծայրաստիճան մտահոգված եմ Հայաստանի վրա Ադրբեջանի չհրահրված հարձակման մասին հաղորդումներով: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարելու և այս անընդունելի հարձակումների համար: Դա պետք է ներառի Ադրբեջանին Միացյալ Նահանգների աջակցության անհապաղ դադարեցումը», - հայտարարել է ամերիկացի սենատորը:

--00--ԱՀ