Դեսպանը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

l-0x70wh-1670x973z-0.4707

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հոկտեմբերի 28-ին ներկա է գտնվել ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Իր խոսքում դեսպանն ընդգծել է հաշվետվողականության ու թափանցիկության մշակույթի խթանման հարցում ոստիկանության բարեփոխումների կարևորությունը և վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Մենք խոր համոզմունք ունենք, որ ամուր, հաշվետու և արդարացի իրավապահ համակարգը ծառայում է որպես հիմք ցանկացած պետության համար, և ես գովեստով եմ փաստում վարչապետի և ներքին գործերի նախարարության ջանքերը ոստիկանական բարեփոխումների գործընթացի առաջնորդման հարցում»,- իր ելույթում նշել է Քրիստինա Քվինը։

--00—ՅՄ