Լավագույն հիշողություններ եմ պահպանում մեր զրույցից. Սարգսյանը շնորհավորել է ՄԲ նորընտիր վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News    

աա
       

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Լիզ Թրասսին:
 «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն ներկայիս բարդ ու մարտահրավերներով լեցուն ժամանակներում՝ կլիմայի փոփոխությունից մինչև աշխարհաքաղաքական փոխհարաբերություններ:

Լավագույն հիշողություններ եմ պահպանում Գլազգոյում անցկացված ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) շրջանակում մեր զրույցից»,- նշվում է Արմեն Սարգսյանի ուղերձում: