Ուրախ եմ, որ ՀՀ նախագահի հետ ունենք ընդհանուր սկզբունքներ և պատկերացումներ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

արմեն

«Ուրախ եմ, որ Հանրապետության նախագահի հետ ունենք ընդհանուր սկզբունքներ և պատկերացումներ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման ուղիների վերաբերյալ»,-այդ մաին ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և տեղադրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ վերջին հանդիպման տեսանյութը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահական նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր, այդ թվում՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։