ՔՊ-ն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանին պատրաստ չէր հավելյալ լիազորություններ տալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

ՔՊ-ն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանին պատրաստ չէր հավելյալ լիազորություններ տալ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, Սերժ Սարգսյանը համարում էր, որ նախագահին ինքն է բերել և նրան պետք է բիզնես և դիվանագիտական լիազորություններ տա, ինչն անընդունելի էր ՔՊ֊ի համար, իսկ Արմեն Սարգսյանը լուրջ գիտական, բիզնես և քաղաքական կապեր ուներ, բայց չէր կարողանում ծառայեցնել իր երկրին։

Բանախոսի կարծիքով, ՀՀ սահմանադրության տված լիազորություններն ու Արմեն Սարգսյանի կշիռը տարբեր էին, դա չբավարարեց նրան։

Մանրամասները՝ տեսանյութում։