ԵԱՏՄ-ի վարչապետները 10 փաստաթուղթ են ստորագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

98

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են համագործակցության զարգացման 10 փաստաթուղթ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Դրանց թվում են միավորման մեջ արդյունաբերական կոոպերացման ֆինանսավորման, տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հետագա աշխատնաքի մասին հահանգները:

Վարչապետները նաեւ քննարկել են ԵԱՏՄ-ի ալկոհոլային շուկայի կարգավորման համաձայնագրի նախագիծը եւ համաձայնեցրել են դրա վերաբերյալ հանձնարարությունը: Եվս մեկ հանձնարարություն վերաբերում Է Միության պայմանագրում փոփոխություններ մտցնելուն ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ապրանքների Էլեկտրոնային առեւտրում անուղղակի հարկերի գանձման մասով: Բացի դրանից, կառավարությունների ղեկավարները հաստատել են Եվրասիական ապահովագրական ընկերության ստեղծման հայտարարությունը:

Ինչպես նիստում պարզաբանել Է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ընկերությունն ապահովագրական աջակցություն ցույց կտա փոխադարձ եւ արտաքին առեւտրին, կխթանի ներդրումային համագործակցության զարգացմանը, կապահովի արտահանական փոխառություններ եւ փոխգործակցություն վարկային գործակալությունների եւ ապահովագրողների հետ:

Պլաններում են սեփական արժեթղթերի թողարկումը եւ նախագծերի ֆինանսավորումը: Կառավարությունների ղեկավարներն առանձին համաձայնեցրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման ժամանակն ու վայրը. այն կկայանա հոկտեմբերին Հայաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00—ԻԴ