Ժամանակավոր կառավարությունը իրավասու չէ ՀՀ անունից ստորագրելու փաստաթուղթ․ «5165» շարժում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

․

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Վաղը՝ մայիսի 22-ին՝ ժամը 18.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց) Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն («5165» շարժումը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը) հրավիրում են շտապ հանրահավաք՝ հետևյալ պահանջով.

Ժամանակավոր կառավարությունը պետք է հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները:

Հանրահավաքին, հանրությանը կներկայացվեն.

  • ՀՀ ժամանակավոր իշխանությունների կողմից բանակցվող փաստաթղթի բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն և վերլուծություն,
  • Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի գաղափարը, նպատակները, գործառույթները, գործողությունների հետագապլանը:
  • Ժամանակավոր կառավարության կողմից պահանջը չընդունելու դեպքում՝ անհնազանդության գործողությունների պլանը:

«5165» շարժումը հայտարարում է, որ ժամանակավոր կառավարությունը իրավասու չէ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ ՀՀ սահմանների փոփոխության վտանգ կստեղծի»:

--00--ԱՀ