N զորամասերում տեղի է ունեցել զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

1

N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։

Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, բարեմաղթանքի խոսքեր հղել և հաջողություն մաղթել քաղաքացիական կյանքում։ Երկամյա բարեխիղճ ծառայության համար մի շարք զորացրվող զինծառայողներ արժանացել են խրախուսական պարգևների։

--00—ԼՄ

Տեսանյութեր