Կառավարությունից գումար՝ ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Կառավարություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետի աշխատակազմը որոշել է գումար հատկացնել հասարակական կազմակերպություններին, այդ նպատակով նրանք փոփոխություններ են կատարել ՀՀ պետական բյուջեում:

Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման «Կապի ծառայություններ» եւ «Գրասենյակային նյութեր եւ հագուստ» հոդվածներից համապատասխանաբար նվազեցվել է 3 մլն 307 հազար դրամ եւ 4 մլն 940 հազ. դրամ եւ ուղղվել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» ծրագրի «Աջակցություն հասարակական կազմակերպություններին» միջոցառմանը:

Որպես հիմնավորվում նշվում է առաջնահերթությունների փոփոխությունը: Սակայն հետաքրքիր է, որ այս որոշումն իր մեջ նաեւ հույժ գաղտնի կետեր է պարունակում, ընդ որում՝ թե կոնկրետ որ հասարակական կազմակերպություններին են ուղղվելու այդ գումարները, եւս անհայտ են, եւ այդ մասին, համենայնդեպս, փաստաթղթերում խոսք չկա:

Իհարկե, ավանդույթ է դարձել հեղափոխական իշխանության համար, որ այս կամ այն կազմակերպութուններին գումարներ են տրամադրում, սակայն արդյունքն այդպես էլ անհայտ է մնում: Այս դեպքում էլ չի բացառվում, որ դրանք տրամադրվել են մերձիշխանական հասարակական կազմակերպություններին, որոնք չեն քննադատում կառավարությանը կամ վարչապետին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ԼՄ

Տեսանյութեր