Արցախի թեմի առաջնորդն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

photo_2022-08-04-11.11.27.jpeg

Վերջին օրերին լարված իրավիճակի հետևանքով ունեցանք վիրավորներ և, ցավոք սրտի, նաև զոհեր: Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելեց Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ: Այս մասին հայտնում են Արցախի թեմից։

Սրբազան Հորը դիմավորեց հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը և նրա ուղեկցությամբ միասին այցելեցին բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Սրբազան Հայրը աղոթեց նրանց առողջության համար, մաղթեց շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին՝ նվիրյալ ծառայության համար: Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցեց նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: 

--00--ԶՀ