Արտաշատում վրաերթի են ենթարկել 45-ամյա հետիոտնին, որը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 20, 24News

․

Արարատի մարզում այսօր՝ ժամը 11։50-ի սահմաններում, մարզի բնակիչ՝ 69-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Խ-ին, հայտնում է shamshyan.com–ը։ 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» ԲԿ։ 

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

--00--ԱՀ