Երասխահունից Արևիկ տանող ճանապարհին հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

11

Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Երասխահունից դեպի Արևիկ համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազի ապօրինի արդյունահանման աշխատանքները։

Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

--00—ԼՄ

Տեսանյութեր