«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,  24News 

ԱԻՆ

Սեպտեմբերի 23-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին․ փրկարարների կողմից սահմանվել էր հերթապահություն։

--00—ՄՀ

Տեսանյութեր