ԱԻՆ-ը Վանաձորում ուսումնավարժություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

աին

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի քիմիական կոմբինատի տարածքում արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական հերթական ուսումնավարժությունը: Թեման էր «Ուժեղ երկրաշարժի հետևանքով Վանաձոր - Քիմպրոմ» ՓԲԸ-ի Վանաձորի քիմիական կոմբինատում առաջացած վթարի դեպքում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը»:

Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին կատարելագործել արձագանքող ուժերի և մասնագիտացված խմբերի ներդաշնակ աշխատանքը, գործնական ունակությունները քիմիական վթարի օջախում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 և թիվ 2 ՀՓՋ-ներից երեքական մարտական հաշվարկները, Լոռու ՄՓՎ օպերատիվ խումբը:

Ուսումնավարժությանը հետևել են ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը, ծառայության կառուցվածքային և մարզային վարչությունների ղեկավարները:

--00—ԻԴ

Տեսանյութեր