Telcell-ի բիզնես լուծումները HoReCa սեկտորի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

տնտեսական

Հունիսի 25-ին Radisson Blu Hotel-ում տեղի ունեցավ Rest-Hotel HoReCa Expo 2022-ը։ Էքսպոյին Telcell-ը ներկայացրեց իր բիզնես լուծումները, որոնք HoReCa սեկտորի ընկերություններին թույլ են տալիս արագ անցնել անկանխիկ վճարումների։ 

«Telcell-ի՝ QR կոդով վճարման տեխնոլոգիայի շնորհիվ հաճախորդները կարողանում են ռեստորաններում, սրճարանում և սննդի ու ժամանցի այլ վայրերում իրենց սմարթֆոնով ակնթարթորեն վճարումներ կատարել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Բիզնեսը ստանում է մի շարք առավելություններ՝ համակարգին ինտեգրման արագություն, Telcell Business հավելվածով բոլոր գործարքների լիակատար վերահսկողություն և ցանկացած պահի դրամական միջոցները ընկերության բանկային հաշվին ելքագրելու հնարավորություն։ Մյուս մեծ առավելությունն այն է, որ առաքման դիմաց վճարումները ևս կարողանում են ընդունել օնլայն՝ մեկ հպումով հաշիվ ներկայացնելով պատվիրատուի Telcell Wallet-ին»,- նշեց Telcell-ի Գործընկերային ցանցի զարգացման ղեկավար Վահագն Մանուկյանը:

Ինտեգրվելուց հետո ընկերություններն անմիջապես ներկայացվում են Telcell Wallet-ի «Գործընկերներ» բաժնում և հնարավորություն ստանում ընդլայնել իրենց ճանաչելիությունն ու վճարումներ ընդունելTelcell Wallet-ի ավելի քան 600 000 ակտիվ օգտատերերից։ Բացի այդ, կարողանում են BON մարքեթ բոնուսային ծրագրում ներկայացնել իրենց ապրանքները կամ ծառայությունները, ինչն իր հերթին ապահովում է հաճախորդների նոր հոսք։

Telcell Business-ի գործընկերների թիվն արդեն հատել է 3000-ի սահմանը, և այդ ցանկն օրեցօր ավելանում է։ 

տնտեսական

Տեսանյութեր