«Ի՞նչ վարման կարգով․ նիստ չկա՛»․ Ալեն Սիմոնյանը բացեց ու փակեց նիստը․ ՔՊ-ն բոյկոտել է այն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Ժամը 16:00-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի նպատակը «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծ ընդունելն էր։

Նիստը վարող, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արտահերթի համար գրանցվել է 33 պատգամավոր, չի գրանցվել 73-ը, քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 54 ձայն, ուստի քվորում չլինելու պատճառով արտահերթը չկայացավ։

Ընդդիմադիր պատգամավորները նիստի վարման կարգով խոսք  պահանջեցին, սակայն ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվորում չկա, ուստի նիստ չկա, ու հեռացավ դահլիճից։

--00—ԼՄ