Երբ լսում եմ ԱԺ նիստերը, մտածում եմ՝ չարժեր համաձայնել արտահերթ ընտրությունների օրակարգին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

էդմոն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Երբ լսում եմ այս գումարման ԱԺ նիստերը, մտածում եմ, որ չարժեր համաձայնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգին:

Սակայն երբ հիշում եմ, թե ինչ անիշխանության էր հասել երկիրը, հասկանում եմ, որ անգամ այս գնով պետք էր ունենալ ընտրություններ` հեղաշրջման և արյունահեղության փորձերը կանխելու և օրինական ճանապարհով իշխանություն ձևավորելու համար։

Հիմա ունենք մեր ժողովրդի կողմից ձևավորված խորհրդարան, բայց ամենաշատը բողոքում են այս խորհրդարանից այն ընտրություններով ձևավորողները:

Պետք չէ բողոքել, այլ դիմանալ և լսել, թե ինչ են իրար ասում` համապատասխան հետևություններ անելով: Չնայած, դա էլ էի կանխատեսել, թե ինչ են իրար ասելու, եթե այսպիսի տեսք ունենա խորհրդարանը»:

--00—ԼՄ